կարևոր
2108 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-07 21:04

ԱՀԿ ղեկավարը հորդորում է աշխարհին նախօրոք պատրաստվել հաջորդ պանդեմիային

ԱՀԿ ղեկավարը հորդորում է աշխարհին նախօրոք պատրաստվել հաջորդ պանդեմիային

Նոր կորոնավիրուսի պանդեմիան վերջինը չէ, ուստի աշխարհը պետք է նախապես պատրաստվի հաջորդին: Այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբերյեսուսը. գրում է TASS-ը:

«Սա վերջին պանդեմիան չէ: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվանդությունների բռնկումներն ու համաճարակները, ըստ էության, կյանքի մի մասն են կազմում: Երբ գա հաջորդ պանդեմիան, աշխարհը պետք է պատրաստ լինի դրան ավելի մեծ չափով, քան այս անգամ էր»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ COVID-19 պանդեմիան «բոլորին մեծ դասեր է տալիս»: Դրանցից մեկն այն է, որ առողջությունը շքեղ իր չէ նրանց համար, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, դա անհրաժեշտություն է և մարդու իրավունք: