Ցեղասպաններն ու իրենց սերունդներն այդպիսի վարքագիծը տասնամյակների, դարերի ընթացքում չեն փոխում: Անգամ ցեղասպան գործողությունների, ջարդերի կազմակերպման սցենարներն են որոշ չափով կրկնօրինակում միմյանց:
3 տասնամյակ է անցել Բաքվի, Սումգայիթի ջարդերից: Ու այդ ամենը, իր տարբեր փուլերով շատ նման է նաեւ դեռեւս 65 տարի առաջ Ստամբուլում ու Իզմիրում տեղի ունեցածին: Այդ տարի այդ քաղաքներում Թուրքիայի կավարարության հրահրմամբ ու կազմակերպմամբ ամբոխները ջարդ ու փշուր էին անում հունական ու հայկական թաղամասերը:
Մանրամասները՝ Մարին Մելիքսեթյանի տեսանյութում: