08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքում ծանոթացել է ադրբեջանական հրետակոծությունից վնասված և փլուզված տների նորոգման աշխատանքներին: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա աշխատանքով։ Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար»,- գրել է Փաշինյանը:
Հուլիսի 12-21-ը Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել Հայաստանի հետ սահմանին` Տավուշի ուղղությամբ, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև սահմանամերձ հայկական համայնքները: