կարևոր
1490 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-07 22:24

ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 31,3 հազարով

ԱՄՆ-ում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 31,3 հազարով

ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է 31 395-ով, մահացել է 403 հիվանդ: Այս մասին հաղորդում է Ջոնս Հոպկինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ այլ բաց աղբյուրների տվյալները:

Մեկ օր առաջ վարակման դեպքերի աճը կազմել է 44,4 հազար, հաղորդել են 783 զոհերի մասին:

Համալսարանի տվյալների համաձայն՝ համաճարակի սկսվելուց ի վեր Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման 6 277 847 դեպք է գրանցվել, մահացել է 188 941 մարդ: