կարևոր
896 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-07 15:40

Անցած 3 օրում բացահայտվել է 152 հանցագործություն. որից 9-ը՝ նախկինում կատարված

Անցած 3 օրում բացահայտվել է 152 հանցագործություն. որից 9-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 152 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու՝ 28, խարդախության՝ 21, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 15, թմրամիջոցի հայտնաբերման եւ ընտանեկան բռնության՝ 8-ական, թմրամիջոցի մաքսանենգության՝ 6, խուլիգանության՝ 3, անձի առեւանգման, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, որսագողության, կաշառակերության, անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու, ավազակային հարձակում նախապատրաստելու եւ դրան դրդելու, ինքնիրավչության, թմրամիջոցի իրացման, սպանության սպառնալիքի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ եւ ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու եւ վրաերթի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 3 մարդ զոհվել է, 71-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: