կարևոր
635 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-07 15:01

Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կամաց-կամաց մարմին է ստանում. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կամաց-կամաց մարմին է ստանում: Երևանի քաղաքապետարանն այս մասին պատմող տեսանյութ է հրապարակել:

Քանդակն ամբողջությամբ բրոնզից է, կողքերը և հետնամասը քարային լուծումներ ունեն: Քանդակագործ Ալբերտ Վարդանյանն առայժմ աշխատում է նախնական` կավե օրինակի վրա: Դրանից հետ կլինեն գիպսային աշխատանքները, որից հետո կուղարկվի Եկատերինբուրգի ձուլարան:

Նախագիծն իրականացվում է կառավարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ բաց մրցույթ էր անցկացրել: Հուշարձանը նախատեսվում է տեղադրել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի Բեյրութի փողոցից դեպ Զաքյան փողոց ձգվող ցանկապատի հենապատերի միջնամասում: Երևանի ավագանու առաջիկա նիստում վերջնական որոշում կկայացվի: Ավագանու անդամները հանդիպել են հեղինակի հետ, հետաքրքրվել աշխատանքի ընթացքով: