կարևոր
2339 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-07 17:11

Երգչուհի Ադելը պատմել է, թե որ գիրքն է օգնել իրեն փոխել սեփական կյանքը

Երգչուհի Ադելը պատմել է, թե որ գիրքն է օգնել իրեն փոխել սեփական կյանքը

Անգլիացի երգչուհի, երգահան, Գրեմմիի բազմակի մրցանակակիր Ադելն ինստագրամյան իր էջում հետևորդներն ներկայացրել մի գիրք, որն օգնել է իրեն փոխել իր հայացքները կյանքի հանդեպ:

Երգչուհին խոստովանել է, որ 2020 թվականի ապրիլին լույս տեսած Գլեննոն Դոյլի «Անխախտ. դադարիր գոհացնել, սկսիր ապրել» (Untamed: stop pleasing, start living) գիրքը մեծ ազդեցություն է թողել իր վրա, քանզի նա սկսել է ավելի լավ ճանաչել ինքն իրեն։ Ավելին՝  նա խորհուրդ է տվել բոլորին, որ սկսեն ընդունել սեփական անհատականությունը:

«Եթե դուք սկսեք կարդալ այս գիրքը, ապա ձեր ուղեղը կհանգստանա եւ կստիպի, որ ձեր «հոգին ձայն տա»: Ես նախկինում չէի կարծում, որ միայն ինձնից է կախված իմ ուրախությունը, ազատությունը եւ երջանկությունը: Համոզված էի, որ մենք դատապարտված ենք սթրեսի մեջ ապրել՝ հավերժ խառնաշփոթ, շփոթված և անձնուրաց, ինչպես Դիսնեյի հերոսները»,- մեկնաբանել է Ադելը:

Նա նաեւ խորհուրդ է տվել կարդալու ընթացքում մատիտով գրառումներ անել, քանի որ ցանկություն կառաջանա մի քանի անգամ վերընթերցել գրքում տեղ գտած խորիմաստ տողերը: