կարևոր
546 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-07 14:00

ՃՈ տարածքային ստորաբաժանումներն աննախադեպ դիմումների քանակի պատճառով կաշխատեն նաև շաբաթ օրերին

ՃՈ տարածքային ստորաբաժանումներն աննախադեպ դիմումների քանակի պատճառով կաշխատեն նաև շաբաթ օրերին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Հաշվի առնելով վարորդական իրավունքի վկայականներ ստանալու նպատակով որակավորման քննություններին մասնակցելու և տրանսպորտային միջոցների պետական գրանցման և (կամ) հաշվառման հետ կապված գործողությունների համար Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումների աննախադեպ քանակը՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները լրիվ աշխատանքային ռեժիմով կաշխատեն նաև սույն թվականի սեպտեմբերի 12-ին, 19-ին, 26-ին և հոկտեմբերի 3-ին (շաբաթ օրերին)։