կարևոր
881 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-07 13:22

Կորոնավիրուսից մահացած կնոջ ատամները ջարդված են, հարազատներին որեւէ մեկը որեւէ բան չի ասում. «Հրապարակ»

Կորոնավիրուսից մահացած կնոջ ատամները ջարդված են, հարազատներին որեւէ մեկը որեւէ բան չի ասում. «Հրապարակ»

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած կնոջ՝ 69-ամյա Սվետլանա Բարսեղյանի հարազատները օրեր շարունակ խնդրել են, որ հիվանդին տեղափոխեն այլ ԲԿ, որտեղ կա վիրահատական բաժանմունք, սակայն հիվանդանոցը մերժել էր։ Ի վերջո, մահացել էր։ Հարազատները պնդում էին, որ իրենք ուզում էին հիվանդին տեղափոխել այլ հիվանդանոց, որովհետեւ «Սուրբ Աստվածամայր»-ում անգամ «Կատէ» չկար։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:

«Այսօր ժամը 12-ին Սվետլանա Բարսեղյանի թաղումն է։ Նրա հարազատներին հիվանդանոցից տրամադրել են այլ կնոջ ID քարտ, իսկ ամենասարսափելին, որ կնոջ ատամները կոտրված են։

«Իր դիմացի ատամները կերամիկական էին, ես ուղղակի չեմ հասկանում՝ի՞ նչ են արել մորս հետ»,-ասաց  կնոջ որդին՝ Արմենը, որը մեր զրույցի ժամանակ հիվանդանոցում էր։ Թեպետ ժամը 12-ին մոր հուղարկավորությունն է։ Չեն տվել նաեւ մահացած կնոջ հեռախոսները, ուրիշ մարդու անձնական իրեր են տվել։ Արմենն ասում է, որ հիվանդանոցից որեւէ մեկը իրենց հարցերին չի պատասխանում։

«Ես պատկերացնում եմ՝ հիմա էլ այն մարդկանց, ում հարազատի  ID քարտը մեզ են տվել, նույն վիճակում են»,-ասում է Արմենը։

Նրա խոսքով՝ բուժանձնակազմից որեւէ մեկը չի իջել ու իրենց հարցերին չի պատասխանել։ Իսկ այն անձը, ով պատասխանատու է, վերցրել է հիվանդանոցի ընդհանուր հեռախոսն ու գնացել»,-գրում է լրատվամիջոցը: