կարևոր
1305 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-07 13:19

Մարտի 1-ի գործով տուժողները դադարեցնում են մասնակցությունը դատական նիստերին՝ համարելով այն «անբովանդակ ֆարս»

Մարտի 1-ի գործով տուժողները դադարեցնում են մասնակցությունը դատական նիստերին՝ համարելով այն «անբովանդակ ֆարս»

Մենք իրավապահ մարմինների կողմից սաբոտաժ և հակաազդեցություն ենք նկատել, որը ի վնաս Մարտի 1-ի գործի բացահայտմանն է ուղղված։ Այս մասին այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:  Նա նշեց, որ դատական նիստերը վերածվել են ժամավաճառության և ՀՔԾ-ի կատարած աշխատանքը ևս ձախողվում է:

«Մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այս «անբովանդակ ֆարսին»: Իշխանություններն  անկարող են իրավական մի շարք խնդիրների համար արդյունավետ լուծում գտնել, ինչը հանգեցնում է ձախողման: Մարտի 1-ի գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք, և շատ մարդկանց հնարավորություն էր տրվում խուսափելու պատասխանատվությունից», - հայտարարեց փաստաբանը: