Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի կարգադրությամբ ստեղծվում է նոր կոմիտե, որն ըստ էության կրկնելու է այդ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանի գործառույթները: Տեղեկությունը՝ Փաստինֆոյինն է, իսկ պատճառն ըստ աղբյուրի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում դժգոհությունն է Վարդանյանի աշխատանքից:
Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իր գործառույթների իրականացմանը պաշտոնապես անցել է փետրվարի 2-ին, եւ արդեն փետրվարի 3-ից ռուսական ընկերությունները սկսել են սպառնալիքներ եւ ծանուցումներ ստանալ պայմանագրերի հնարավոր դադարեցման մասին, ինչը հնաձնաժողովում որակում են որպես կոռուպցիոն սխեմա:
Ավելի վաղ Փաստինֆոն հայտնել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցչին կասկածում են չարաշահումների եւ վատնումների համար, ինչի առթիվ ներքին քննություն է սկսվել:
Գեղամ Վարդանյանը 2019 թվականի հունվարին նշանակվել էր Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար: