20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում եւ չի ազդի Նիկոսիայի հետ Մոսկվայի երկխոսության վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների հարցում Կիպրոսի մեր բարեկամներին կցանկանայի հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերի ուղղությամբ Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի ձեւով չի ազդում եւ չի ազդի Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա»,-ասել է նախարարը «Ֆիլելեֆտերոս» հունա-կիպրական թերթին տված հարցազրույցում:
Ըստ ռուսական կողմի գնահատման՝ «տարածաշրջանում հետագա ապակայունացման իրավիճակ թույլ չտալու քաղաքական կամքն առկա է և՛ Նիկոսիայում, և՛ Անկարայում»:
«Բացի այդ, կա համընդհանուր հարթակ վիճելի հարցերն արդյունավետորեն լուծելու համար՝ Միավորված ազգերի կազմակերպությունը: Պատրաստ ենք աջակցել բարիդրացիության հաստատմանը Կիպրոսի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ, բայց, անշուշտ, միայն այն դեպքում, եթե մեզ այդ մասին շահագրգիռ ձեւով խնդրեն երկու կողմերը»,-հավելել է Լավրովը:
Նա նաեւ նշել է, որ այսօր ռուս-կիպրական քաղաքական երկխոսությունը «կրում է բարեկամական եւ վստահալից բնույթ»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳ նախարարության ղեկավարը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս. ուղեւորությունը նվիրված է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակին։