կարևոր
1132 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-07 12:03

Մինսկում կիրակի շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել՝ պահանջելով նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը. կան բերման ենթարկվածներ

Մինսկում կիրակի շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել՝ պահանջելով նախագահ Լուկաշենկոյի հրաժարականը. կան բերման ենթարկվածներ

4-րդ շաբաթն անընդմեջ՝ Բելառուսում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Մայրաքաղաք Մինսկի կենտրոնում կիրակի շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել՝ պահանջելով 6-րդ անգամ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը:

Բայց խաղաղ ակցիան խաղաղ չի ավարտվել: Նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Մինսկում եւ Բելառուսի մի շարք այլ քաղաքներում, պաշտոնական տվյալներով, բերման է ենթարկվել առնվազն 100 մարդ: Ոչ պաշտոնականով՝ ավելի քան 200:

Բելառուսական լրատվամիջոցները նաեւ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երեւում է՝ ինչպես են դիմակավորված, մահակներով աձինք Մինսկում ցույցից հետո ծեծում փողոցում մնացած ցուցարարներին: