Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 90 802-ով, ինչը երկրում ռեկորդային օրական աճ է համավարակի ամբողջ ժամանակահատվածում: Ինչպես սեպտեմբերի 7-ին հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 204 613-ի։
Այսպիսով, Հնդկաստանը նոր կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ է անցել Բրազիլիայից (4 137 521 հիվանդացած) եւ այդ ցուցանիշով դուրս է եկել աշխարհում երկրորդ տեղը՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին (6 275 775 ախտահարված):
Երկրում երկրորդ օրն անընդմեջ արձանագրվում է վարակածների թվի ռեկորդային աճ, նախորդն արձանագրվել է սեպտեմբերի 6-ին եւ կազմել է 90 632: Ըստ որում Հնդկաստանն օգոստոսի 4-ից պահպանում է աշխարհում առաջատարի դիրքերը վարակվածների օրական թվով:
Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ այդ վարակի պատճառով մահացու դեպքերի թիվը 24 ժամում ավելացել է 1 016-ով եւ հասել 71 642-ի: Այդ ցուցանիշով երկիրը մնում է երրորդ տեղում՝ զիջելով ԱՄՆ-ին եւ Բրազիլիային: Հնդկաստնում բուժում է անցնում 882 542 հիվանդ, առողջացել է 3 250 429 մարդ: