30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Սեպտեմբեր 4-ին, Կանադայում, Մոնրեալի Հայ կենտրոնի մուտքի մոտ տեղի ունեցավ Կոմիտաս Վարդապետի կիսանդրու բացման արարողությունը։ Արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:
«Կատարում ենք բացումը մի հուշարձանի, որը մեր միասնությունն է խորհրդանշում՝ արեւմտահայ ծագումով, Էջմիածնում ծառայած, Արեւմտահայաստանում աշխատած, Եվրոպայում ուսանած մեր սիրելի Կոմիտասի կերպարը, որ ինքնին հոյակապ ներկայացուցիչն է միասնական հայության, որ ոչ միայն լսեց ու բերեց հայկական երգերը, վերծանեց դրանք, մշակեց ու հայացրեց այլեւ զատեց օտար խազերից ու ելեւէջներից»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Կիսանդրու հեղինակը քանդակագործ, դոկտոր Մկրտիչ Տարաքչյանն է։
Մանրամասները՝ Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստաժամի տնօրինուհի Թամար Շահինյանի պատրաստած տեսանյութում: