Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 60-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արտենի-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջակողմյան հատված և հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչ, 35-ամյա Արևիկ Մ.-ն, Վաղարշապատ քաղաքի բնակիչներ, 60-ամյա Վերա Մ.-ն, 5-ամյա Սամվել Մ.-ն և 86-ամյա Մարմար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն:
Մինչ հետաքննիչը դեպքի վայրի զննությունն ավարտել էր և ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել էր ոստիկանության Թալինի բաժին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Մարմար Մ.-ն մահացել է: