23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Սեպտեմբերի 5-ին` ժամը 23։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 121 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ կախվելով։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահը քաղաքացուն (ծնված 1975 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն, ինչի արդյունքում հաջողվել է կանխել վերջինիս ինքնասպանության փորձը: