20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում երեկ բացվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը: Այս մասին հայտնում են Կանադայի «Հայ դատի» գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
«Հայ դատի» գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ հանճարի արձանի հեղինակը Մոնրեալում ապրող քանդակագործ Մկրտիչ Տարաքչյանն է:
«Հայ ժողովրդական երգի հայրը՝ Կոմիտասը, ֆիզիկապես վերապրեց 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունը, բայց հոգեբանական ցավին չդիմացավ»,- գրված է ֆեյսբուքյան էջում։