23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Վրաստանում հնարավոր է վերանայեն պարտադիր կարանտինի կամ ինքնամեկուսացման տևողության մասին նախկին որոշումը: Ներկայումս արտերկրից վերադարձող քաղաքացիների համար պարտադիր է 12-օրյա կարանտինը (նախկինում` 14-օրյա), նույնքան ժամկետ է նախատեսված նաև ինքնամեկուսացման դեպքում: Այժմ հնարավոր է կարանտինն ու ինքնամեկուսացումը 8-օրյա դառնան: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն, հաղորդում է Aliq.ge-ն:
Նա ասել է, որ նոր մեթոդներ ու մոտեցումներ են մշակվում, և որոշակի փոփոխոթյուններ կլինեն:
Ըստ գործող կարգի` Վրաստան մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են 72 ժամվա ընթացքում արված թեստավորման պատասխան ներկայացնել, իսկ ովքեր համաձայն չեն կարանտինի հետ, պետք է 12 օրվա ընթացքում (նախկինում` 14 օրվա) 72 ժամը մեկ թեստ անցնեն :
Հիշեցնենք` խոսվում է նաև որոշ երկրներից վերադարձողների համար կարանտինի կարգի վերանայման մասին: