կարևոր
1629 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-06 15:32

Թուրքիայում մոտ 10 տոկոս տնտեսական անկում է գրանցվել

Թուրքիայում մոտ 10 տոկոս տնտեսական անկում է գրանցվել

Թուրքիայում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով տարվա երկրորդ քառորդին տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.9 տոկոս անկում է գրանցել: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Նշվում է, որ տարվա երկրորդ քառորդում ստացված ընդհանուր ազգային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11 տոկոսով:

Նույն ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտում գրանցվել է 16.5 տոկոս անկում, շինարարության ոլորտում` 2,7 տոկոս, սպասարկման ոլորտում` 25 տոկոս, իսկ մյուս ծառայողական ոլորտներում` 18 տոկոս: