կարևոր
664 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-06 13:47

ՃՏՊ` Մասիս քաղաքում․ կա տուժած

ՃՏՊ` Մասիս քաղաքում․ կա տուժած

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 5-ին` ժամը 19:06-ին տեղեկություն է ստացել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վահան Ա․, ծնված 1983 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ Հովհաննես Մ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: