27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Սեպտեմբերի 5-ին` ժամը 21։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkwagen Passat» (վարորդ՝ Մկրտիչ Ն․, ծնված 1964 թ․), «BMW E46» (վարորդ՝ Լյուդվիգ Ս․, ծնված 1991 թ․), «BMW E60» (վարորդ՝ Արման Ա․, ծնված 1986 թ․) և «Toyota Ipsum» (վարորդ՝ Էդվարդ Ն․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։