կարևոր
545 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-06 09:55

Գոգոլի փողոցում այրվել է ավտոմեքենա

Գոգոլի փողոցում այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 6-ին` ժամը 05։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։44-ին, մարվել՝ 05։55-ին։ Այրվել է «SAAB» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Արմեն Ա․)։