կարևոր
1419 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-05 20:47

Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել նոր միկրոավտոբուսներ

Գյումրու քաղաքապետարանը ձեռք է բերել նոր միկրոավտոբուսներ

Գյումրու քաղաքապետարանը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերել ռուսական արտադրության երեք նոր միկրոավտոբուս: Ավտոբուսները Գյումրիում են պիլոտային ծրագրով: Այս պահին իրականացված ծրագրի արժեքը, որով ձեռք է բերվել 3 տրանսպարտային միջոց, մոտ 43 մլն դրամ է: Ինչպես նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, գումարի 50 տոկոսը ներդրել է կառավարությունը, 50-ը՝ համայնքը:

Ավտոբուսներից մեկը նախատեսվում է Գյումրի այցելող հյուրերի համար: Մյուս երկուսը նպատակ կա օգտագործել որպես սովորական տրանսպորտային միջոց՝ քաղաքի երթուղային ցանցում: «Հիմա կփորձարկենք, կտեսնենք՝ ինչպես կաշխատի, եթե նորմալ եղավ, հաջորդ տարի կրկին սուբվենցիայով կբերենք նմանատիպ ավտոբուսներ, որպեսզի քաղաքի երթուղային ցանցի խնդիրները վերջապես կարգավորենք»,-նշել է Գյումրու քաղաքապետը: