Ազգերի լիգայի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղն ավարտվեց մեր հավաքականի պարտությամբ՝ 2-1։
Գոլերը հանդիպման 5-րդ եւ 37-րդ րոպեներին խփեցին Ալիոսկին եւ Նեստերովսկին, 2-ն էլ՝ 11 մետրանոցից։
Հանդիպման վերջին վայրկյաններին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ նաեւ Հայաստանի հավաքականը։ Այն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը։