27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Գյումրիում բացվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը: Խորհրդանշական ժապավենը կտրեցին Յուրի Վարդանյանի մայրն ու մարզադպրոցի լավագույն սան Հակոբ Մկրտչյանը:
Մարզադպրոցը կառուցվել է համայնքային միջոցների հաշվին, ծախսվել է մոտ 21 մլն դրամ։ Թեև Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց քաղաքում գործել է, բայց սեփական կառույց մարզադպրոցը մինչ այս չի ունեցել, պարապմունքերն անցկացվել են վարձակալված տարածքներում: «Ուրախություն ու հուզմունք եմ զգում: Ճիշտ է, տղաս չկա, բայց ուրախ եմ, որ իմ որդուն այսպես եք հիշում»-նշել է անվանի մարզիկի մայրը՝ Ասյա Վարդանյանը՝ վստահեցնելով, որ անվանի մարզիկի անունը կրող մարզադպրոցը արժանի ծանրամարտիկներ կունենա:
Գյումրու քաղաքապետը հյուրերին տեղեկացրեց, որ դպրոցում կտեղադրվի նաև անվանի ծանրամարտիկի կիսանդրին: