կարևոր
1535 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-05 17:30

Մինսկում սկսել են ձերբակալել ցուցարարներին

Մինսկում սկսել են ձերբակալել ցուցարարներին

Մինսկում բերման են ենթարկվել նոր չարտոնված գործողությունների մասնակիցները: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Ներքին գործադիր Մինսկի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսեվիչը:

«Ես հաստատում եմ, որ վարչական գործընթացների շրջանակներում Մինսկում կան ձերբակալություններ»,- ասել է նա՝ չնշելով ձերբակալվածների թիվը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին դիմակներով անձանց կողմից ուսանողներին բերման ենթարկելու մասին:

Օգոստոսի 5-ին Բելառուսի մայրաքաղաքում անցկացվում են ուսանողների համերաշխության ակցիաներ: