կարևոր
1511 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-05 15:01

Լավագույնը՝ իմ թիմակիցներին․ Հենրիխ Մխիթարյան

Լավագույնը՝ իմ թիմակիցներին․ Հենրիխ Մխիթարյան

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր «story» բաժնում հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի լուսանկարը, որի վրա գրված է․ «Լավագույնը՝ իմ թիմակիցներին»։ 

Հիշեցնենք՝ Մխիթարյանը թիմի առաջիկա խաղերին չի մասնակցի։ Պաշտոնապես որպես պատճառ նշվում է նրա վատ մարզավիճակը, սակայն մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խնդիրը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և ֆուտբոլիսի միջեւ ծագած կոնֆլիկտն է։ 

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա խաղերին չմասնակցելը կոնկրետ պատճառ ու մեսիջ ունի։ Եվ դա ոչ այնքան «վատ մարզավիճակն» է, որքան՝ կոնֆլիկտը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ, որի ընտրությունը «խայտառակ շոու» էր անվանել Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը։ «Այդ ժամանակ արշավ սկսվեց Թաշչյանի դեմ, և Մխիթարյանը, ասում են, նախևառաջ մոր թասիբի համար է որոշել առժամանակ չմասնակցել հավաքականի խաղերին՝ պաշտոնապես բացատրելով իր վատ մարզավիճակով»,– գրում է թերթը։
 
Երկրպագուները, սակայն, քննադատել էին մարզիկի այս քայլը։ Ի պաշտպանություն նրա՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքում կոչ էր արել բոլոր «ազնիվ երկրպագուներին» լինել Մխիթարյանի կողքին: