կարևոր
1428 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-05 14:43

Ռոհանին դժգոհել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում Իրանի բարեկամ երկրները չընդվզեցին պատժամիջոցների դեմ

Ռոհանին դժգոհել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում Իրանի բարեկամ երկրները չընդվզեցին պատժամիջոցների դեմ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դժգոհել է, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում իսլամական հանրապետության բարեկամ երկրները ԱՄՆ-ի դեմ դուրս չեկան ու չընդվզեցին պատժամիջոցների դեմ:

«Գեթ մեկ բարեկամ երկիր չասաց մեզ, որ համավարակի այս դժվարին պայմաններում հանուն մարդկության գործարքի կգնանք Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի վրեժխնդրության սպառնալիքներին»,-ասել է Ռոուհանին:

Եթե Միացյալ Նահանգները, Իրանի նախագահի բնորոշմամբ, մի քիչ մարդկություն կամ ուղեղ ունենար, կչեղարկեր պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ Իրանը Միջին Արեւելքի՝ համավարակից ամենաշատը տուժած երկրներից մեկն է: Այնտեղ մինչ օրս վարակման 382 հազար դեպք է գրանցվել, որից ավելի քան 22հազարն ավարտվել է մահվան ելքով: