կարևոր
584 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-05 14:24

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասավ երեքի

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասավ երեքի

Թբիլիսիի «Դեժավյու» ակումբում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է երեքի: Ըստ apsny.ge-ի՝ այդ մասին դեպքի վայրից հայտնել է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Համաձայն տարածված տեղեկատվության ՝ ակումբում աշխատող վարպետների թթվածնի տարան պայթել է:

Տեղում մոբիլիզացվել են պարեկային ոստիկանությունը, հրշեջ-փրկարարական ջոկատները և շտապօգնությունը:

Պայթյունի արդյունքում մեկ մարդ է զոհվել: