12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Վերընտրվել ցանկացող Միացյալ Նահանգների նախագահը սկանդալի կենտրոնում է հայտնվել:
Պատճառը «The Atlantic» պարբերականի այն հրապարակումն է, թե 2018թ.-ին Դոնալդ Թրամփը հրաժարվել է գնալ զինվորական գերեզմանատուն՝ ասելով, որ այնտեղ ամփոփված են «անհաջողակները»: «The Atlantic»-ն այս տեղեկությունը հաղորդելիս վկայակոչել է Թրամփի վարչակազմին մոտ կանգնած անանուն աղբյուրներին:
Հրապարակումը բուռն քննարկումների տեղիք է տվել նաեւ սոցցանցերում:
«Որեւէ մեկը իրոք զարմացա՞ծ է սրանից»,-«Թվիթերում» գրել է ամերիկյան բանակի հայտնի վետերան Փոլ Ռիքհոֆը, որը մասնակցել է նաեւ Իրաքյան պատերազմին:
Ինչպես սպասվում էր, հրապարակման առաջին արձագանքողներից է Թրամփի գլխավոր քաղաքական մրցակից Ջո Բայդենը:
«Եթե դուք չեք հարգում մեր զինվորականներին, դուք չեք կարող առաջնորդել նրանց»,- ասել է դեմոկրատ Բայդենը: Իսկ Սպիտակ տունն հերքել է տեղեկությունը՝ պատճառաբանելով, թե այդ թվականին Փարիզ կատարած այցի ժամանակ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով է Թրամփը հետաձգել իր այցն ամերիկացի զինծառայողների գերեզմանատուն: