Արմավիրում տնային օղու թունավորումից մահացել է ոչ թե երկու, այլ մեկ քաղաքացի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Արմավիրի քաղաքապետը հայտնել էր, որ երկու անձն է մահացել, որոնք Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ են:
Aravot.am-ին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության տնօրեն Լեւոն Գրիգորյանն ասել է, թե բժիշկը շփոթվել էր՝ ասելով, որ երկուսն են մահացել, պարզվեց, մեկը չի մահացել:Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ալկոհոլային թունավորում ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Արմավիր 5 քաղաքացի:
Պարզվել էր, որ նրանք թունավորվել են անհայտ ծագման, սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքից: