կարևոր
323 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-09-05 11:58

Միացյալ Նահանգներն ուշադիր հետևելու է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրադարձությունների զարգացմանը

Միացյալ Նահանգներն ուշադիր հետևելու է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրադարձությունների զարգացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևելու է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրադարձությունների զարգացմանը․ դեռ չկա ապացույց, որ Ռուսաստանն առնչություն ունի Նավալնիի թունավորման հետ:

«Ոչ ոք ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի հետ, որքան ես»,-նշել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե որոնք պետք է լինեն Վաշինգտոնի քայլերը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակում:

Ամեն դեպքում, Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ եթե Մոսկվայի ներգրավվածությունը հաստատվի, ինքը շատ կբարկանա:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում։