կարևոր
1767 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-04 23:48

Իրանում քլորով լի բալոնի պայթյունի հետեւանքով տուժել է շուրջ 120 մարդ

Իրանում քլորով լի բալոնի պայթյունի հետեւանքով տուժել է շուրջ 120 մարդ

Առնվազն 120 մարդ է տուժել քլորով լի բալոնի պայթյունի հետեւանքով Իրանի արեւմուտքում։ Այդ մասին ուրբաթ հայտնել է Իրանի Չարդավալ նահանգի ղեկավար Իլամ Իլյանս Ֆաթահին։

«Պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 120-ի»,-մեջբերում է Tasnim գործակալությունը։

Հայտնի է, որ պայթյունի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները․ իրավիճակը վերահսկվում է։ Դեպքի պատճառները ճշտվում են։