կարևոր
464 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 23:16

Հրամանատարաշտաբային զորավարժություն, ուսումնական տագնապ, ստուգումներ․ՀՀ ԶՈՒ-ում ակտիվ ծառայություն է

Հրամանատարաշտաբային զորավարժություն, ուսումնական տագնապ, ստուգումներ․ՀՀ ԶՈՒ-ում ակտիվ ծառայություն է

ՀՀ զինված ուժերի 2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ:

Վարժանքներին հետևել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի օգնական, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Ստուգվել են անձնակազմի գործողություններն առաջադրանքների կատարման ընթացքում, տրվել  համապատասխան հրահանգներ։

Սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։ Անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

Ստուգվել են հաստիքային զենքով կրակի վարման հմտությունները, կատարելագործվել է զինծառայողների անհատական վարժվածությունը։

Անձնակազմի պատրաստության աստիճանն էլ ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում սեպտեմբերի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի և զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, սահմանված ժամկետներում կապի հանգույցների ծավալման կարողությունները, վերադաս և ենթակա շտաբերի միջև կապի ապահովման արդյունավետությունը։