Սեպտեմբերի 4-ին «ԱՆՌԻՎԱ» տուր ընկերությունը կազմակերպել է բարեգործական տուր՝ դեպի «Գիշերային Գառնի»՝ ի ոգեղեն զորակցություն Լիբանանի եղբայրական ժողովրդին և լիբանանահայերին։
Գառնու տաճարում հանդես է եկել «Նաիրյան» վոկալ անսամբլը, որը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում միակն է, որ երգում է ակապելլա, բազմաձայն ստեղծագործություններ՝ միաժամանակ վերծանելով դրանք ժեստերի լեզվով՝ հասանելի դարձնելով լսողության խանգարումներ ունեցող անձանց համար։
Համերգի ավարտին Գառնու տաճարի տարածքում կազմակերպվել է մոմավառություն:
Հավաքագրված ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Լիբանանահայերի կենսական կարիքները հոգալուն: