կարևոր
1841 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-04 21:14

Նոր Նորքում 5-ամյա երեխան արգելափակվել է սղարանի աստիճանների միջև. Փրկարարներ են եկել

Նոր Նորքում 5-ամյա երեխան արգելափակվել է սղարանի աստիճանների միջև. Փրկարարներ են եկել

Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 9 շենքի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում երեխան արգելափակվել է սղարանի աստիճանների միջև։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները Էմիլ Մ․-ին (ծնված 2015 թ․) դուրս են բերել արգելափակումից։