20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այլ անձանց կողմից թմրանյութ պահելու և իրացնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Նախաքննության ընթացքում ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի 2 եղբայրներին պատկանող տներից մեկում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր քանակության՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն», «Մարիխուանա», «Կոկաին», «Կանեփի սերմեր», «Քացախաթթվի անհիդրիդ» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, մեծ քանակությամբ «Methadone», «Լորազեպամ», «Տրամադոլ 50 մգ», «Պրեգաբալին» տեսակի դեղահաբեր, «DERINGER» ապրանքանիշի 2 ատրճանակ, «АКСУ» տեսակի ինքնաձիգ, 2 հատ պահեստատուփ, «ТУЛЬСКИЙ» «1895» գրառումներով ատրճանակ, նռնակ, «PARMA» գրառմամբ ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտներով, ինչպես նաև մեծ քանակությամբ տարբեր տեսակի փամփուշտներ:
2020թ. սեպտեմբերի 2-ին եղբայրներից մեկը՝ ծնված 1983թ., ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մյուս անձանց շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: