Պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի կեսօրին Կոստավա փողոցում գտնվող Դեժավու ակումբում: Շենքում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում: Նախնական տվյալների համաձայն պայթել է թթվածնի բալոնը:
Վիրավորների թվում են վերանորոգման աշխատանքներ իրականացնող երկու բանվորներ, ինչպես նաեւ ակումբի մենեջերը:
Պայթյունի ալիքի հետևանքով տուժել են շրջակա շինությունների՝ այդ թվում բնակելի տների պատուհանների ապակիները: Բեկորները ցրվել են մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, վնասվել է շինության մոտակայքում կայանված երկու մեքենա: