կարևոր
636 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 18:46

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճեն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճեն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվել է Երևանում Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ: