կարևոր
834 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 17:51

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ մեկնելու պահանջով ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ մեկնելու պահանջով ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնություն մեկնելու պահանջով խորհրդարանի դիմաց հավաքված քաղաքացիներին ու պատասխանեց նրանց հարցերին: Սիմոնյանը նշեց, որ Ռուսաստան մեկնելու հարցի վերաբերյալ բանակցություններ են ընթանում, և արգելքը ռուսական կողմից է:

«Ռուսաստանն ասում է՝ իմ մոտ խնդիր է, համաճարակ է, եթե, նույնիսկ, Հայաստանից ընդունեցի, մյուսներին ինչպե՞ս ասեմ, որ չեմ ընդունելու: Հիմա բանակցում ենք, փորձում ենք չվերթները վերականգնել»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Վրաստան մուտք գործելու խնդրին՝ Սիմոնյանը նշեց, որ հարևան պետությունը զբոսաշրջիկների և այլ ացելուների համար երկիրը կբացի միայն Վրաստանում կայանալիք համապետական ընտրություններից հետո:

«Հոկտեմբերի 31-ին Վարստանում համապետական ընտրություններ են: Մինչև դա չանցնի, իրենք երկիրը չեն բացելու»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ շարունակում է աշխատանքները սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ` օդային ուղևորափոխադրումների իրականացմամբ: