կարևոր
427 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 14:51

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ կան վիրավորներ

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ կան վիրավորներ

Այսօր, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։