կարևոր
1154 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 14:06

OnePlus ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր նոր՝ OnePlus 8T ֆլագմանը

OnePlus ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր նոր՝ OnePlus 8T ֆլագմանը

OnePlus ընկերությունը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր նոր՝ OnePlus 8T ֆլագմանը: Համացանցում առկա տեղեկատվության համաձայն, նոր սմարթֆոնը կստանա 6.55 անկյունագծով և 120 Հց հաճախականությամբ Amoled էկրան, կունենա չորս հիմնական տեսախցիկ՝ 48 Մպ+16 Մպ+5 Մպ+2 Մպ: OnePlus 8T-ն կաշխատի SoC Snapdragon 865+ պրոցեսորի հիմքի վրա եւ կունենա 8 ԳԲ օպերատիվ հիշողություն եւ 128 ԳԲ հիմնական հիշողություն: Հաղորդվում է, որ սմարթֆոնում տեղադրված է Oxygen OS 11՝ Android 11-ի բազայի վրա:

Նորույթը՝ OnePlus ընկերությունը կներկայացնի հավանաբար սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: