կարևոր
868 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 13:54

Թույլ չտալ հանրակրթական պետական չափորոշիչների կիրարկումը նաև Արցախում

Թույլ չտալ հանրակրթական պետական չափորոշիչների կիրարկումը նաև Արցախում

ՀՅԴ Արցախի կազմակերպության կրթության և գիտության մասնագիտական հանձնախումբն իր տեսակետները տրամադրել է «Ապառաժ»-ին՝ հանրակրթության պետական չափորոշիչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի և հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» և այլ առարկաների ուսումնառության հայեցակարգերի նախագծերի վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք հանձնախմբի տեսակետը.

«Վերջին շրջանում ՀՀ-ում քննարկման նյութ է դարձել ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 8-ի № 439-ն որոշմամբ հաստատված՝ հանրակրթության պետական չափորոշիչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Առայժմ չանդրադառնալով առաջարկվող որոշման նախագծի մեջ տեղ գտած մանրամասներին, քանզի այն լայն քննարկման առարկա է դարձել, նկատենք, որ այն մերժելի է: Գտնում ենք, որ հանրակրթության պետական չափորոշիչը, հանրակրթական առարկաների հայեցակարգերը և ծրագրերը պետք է բխեն հայեցի դաստիարակության, ազգային անվտանգության, սերունդների համերաշխության, պետական համակարգի ամրապնդման տրամաբանությունից:

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով ԱՀ իշխանություններին, քաղաքական ուժերին, մտավորականությանը, հանրության լայն շրջանակներին հորդորում ենք թույլ չտալ տվյալ նախագիծը դարձնել որոշում և կիրարկել նաև ԱՀ-ում»: