կարևոր
1361 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-04 11:34

Նյու Յորքում ավտոմեքենան մխրճվել է բողոքի ակցիայի մասնակիցների բազմության մեջ

Նյու Յորքում ավտոմեքենան մխրճվել է բողոքի ակցիայի մասնակիցների բազմության մեջ

Անհայտ անձն ավտոմեքենայով անցել է Նյու Յորքի Թայմս-սքվերում կազմակերպված Black Lives Matter (Սեւամորթների կյանքը նշանակություն ունի) բողոքի ակցիայի մասնակիցների բազմության միջով, երեք հոգի աննշան վերքեր են ստացել:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդել է տեղի New York Daily News թերթը։

Հրատարակության տվյալներով՝ տեղական ժամանակով սեպտեմբերի 3-ի երեկոյան Մանհեթենի հրապարակի շրջանում հավաքվել էր շուրջ 300 մարդ:

Նրանք ցույց են անցկացրել՝ «ռասայական արդարադատություն» պահանջելով աֆրոամերիկացու զոհվելու կապակցությամբ, որը ոստիկանության ձեռքով տեղի էր ունեցել Ռոչեսթեր քաղաքում: Ցուցարարները ճանապարհի վրա հեծանիվներով գիծ էին կազմել՝ փորձելով փակել երթեւեկությունը: Ford Taurus մակնիշի ավտոմեքենան մոտեցել է հեծանիվներով արգելափակոցին, ապա անցել Է բազմության միջով: Թերթը նշում է, որ ավտոմեքենան կտրել անցել է երեք հեծանիվներով փակված  ճանապարհը: Նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել, որոնց տեղում օգնություն են ցուցաբերել կամավոր բժիշկները:

Ինչպես հրատարակությանը հայտնել է Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչը, ավտոմեքենայի ղեկին նստել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը. հրապարակից ոչ հեռու ոչ մեծ հանրահավաք էր անցկացվում ի պաշտպանության ԱՄՆ-ի ղեկավարի: Նրա խոսքով՝ ոստիկանները սկզբում ցանկացել են ավտոմեքենան ուղղել բազմությունից հեռու: Իր Twitter-ում Նյու Յորքի ոստիկանությունը նշել է, որ կատարվում է Թայմս-սքվերում տեղի ունեցածի հետաքննություն: «

Պորթլենդում եւ ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնք սկսվել էին Մինեապոլիսում ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի զոհվելուց հետո: Բողոքները հաճախ վերաճում են անկարգությունների։