Ստեփան Ստեփանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը՝ խորհրդարանում փոխարինելով Մանե Թանդիլյանին, որը վաղաժամ դադարեցրել էր լիազորությունները: Ստեփանյանը մանդատը ստանձնեց ԱԺ սեպտեմբերի 4-ի արտահերթ նիստում:
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Մանե Թանդիլյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ հինգ արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրամադրվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ չորս տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ստեփան Ստեփանյանը ԱԺ ամբիոնից երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:
Դեռ օգոստոսին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական լիազորությունները: