կարևոր
1217 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 11:03

Բեյրութի ավերիչ պայթյունից 30 օր անց փրկարարական խումբը սրտի զարկեր է արձանագրել փլուզված շենքերից մեկի փլատակների տակ

Բեյրութի ավերիչ պայթյունից 30 օր անց փրկարարական խումբը սրտի զարկեր է արձանագրել փլուզված շենքերից մեկի փլատակների տակ

Բեյրութի ավերիչ պայթյունից 30 օր անց փլատակների տակ, կարծես, դեռ ողջ մարդիկ կան: Չիլիից սեպտեմբերի 1-ին Լիբանան ժամանած փրկարարական խումբը սրտի զարկեր է արձանագրել փլուզված շենքերից մեկի փլատակների տակ:

Տեղանքը հայտնաբերել է փրկարարաների հատուկ վարժեցված շունը, ապա գործի է դրվել հատուկ սկաները, որը կարող է արձանագրել մարդու շնչառությունը 15 մետր խորության վրա:

Որոնողա-փրկարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում 2750 տոննա ամիոնիումի նիտրատի պայթյունի հետեւանքով մոտ 200 մարդ էր զոհվել, ավելի քան 6 հազարը վիրավորվել, մի քանի հարյուր հազար մարդ անտուն է մնացել: