19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հուլիսի 9-ին կառավարության կողմից ընդունված և անհետաձգելի համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը կրկին հետաձգվեց:
Թերթի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարողանում միասնական տեսակետ ձևավորել և կողմ կարծիք արտահայտել նախագծի վերաբերյալ:
Նշենք, որ այդ նախագծով առաջարկվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է 300-500 հազար դրամի չափով տուգանքի նշանակում բժիշկներին:
Հուլիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է արել և բուռն քննարկել նախագիծը, և արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: Սակայն նախագիծը չի քննարկվի նաև սեպտեմբերին, քանի որ խմբակցության ներսում կրկին համաձայնության չեն հասել, և նախագիծը կրկին մերժվել է»: