կարևոր
912 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-04 10:50

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 5 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 5 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 2-ի համեմատ բարձրացել է 5 սանտիմետրով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Սեւանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 68 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 63 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 138 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր: Այս տարվա ընթացքում, հունվարի 9­-ից մինչեւ սեպտեմբերի սկիզբը, Արփա-Սևան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 166 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր: