20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արդեն երրորդ օրն է, ինչ «Մի բան անենք» արշավի շրջանակում կենցաղային աղբի թափոններից մաքրվում են Սեւանա լճի ափամերձ զբոսաշրջային վայրերը եւ հատուկ պահպանվող տարածքները: Ինչպես տեղեկացրել է ծրագիրն իրականացնող «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա» կազմակերպության վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանը, ծրագրի իրականացմանն աջակցում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը եւ ՀՀ տուրիզմի պետական կոմիտեն: Մաքրման աշխատանքներում ընդգրկված են տուրիստական ոլորտի ներկայացուցիչներ՝ շուրջ 70 հոգի:
«Մաքրման աշխատանքները սկսել ենք Լճաշենից եւ շարժվում ենք Գավառի ուղղությամբ: Սեպտեմբերի երեքին արդեն մաքրում ենք իրականացնում Նորաշեն եւ Ծովազարդ գյուղերի հատվածներում: Անտառապատ մասերից կամ ճանապարհաեզրերի խանդակներից պարկերով ահագին աղբ ենք դուրս բերում, ինչը բեռնվում ու տեղափոխվում է մարզի գործող աղբավայրեր: Ծրագրի տեւողությունը 12 օր է, որոնցից ութ օրը մենք կաշխատենք Գեղարքունիքի մարզում: Մեզ նկատելի աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի մարզպետարանը: Եթե չհասցնենք մաքրումն իրականացնել Սեւանա լճի շրջակայքով մեկ, ապա գոնե կարեւոր մասերում այն ավարտած կլինենք»,-հավաստել է Ռուբեն Հովսեփյանը:
Խոսրով Խլղաթյան